Մենք մինչև հիմա հայերի թողած քաղաքակրթությունն ենք օգտագործում․ Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
«Մենք մինչև հիմա հայերի թողած քաղաքակրթությունն ենք օգտագործում։
Սա ձեր պապերի հայրենիքն է, որը կարող եք նաև ձեր հայրենիքը համարել»,-ասում է Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մեհմեթ Կայան հայ և թուրք լրագրողների հետ ասուլիսի ժամանակ։ Այս մասին գրում է լրագրող Հակոբ Կարապետյանը։
«Գյուղատնտեսություն, շինարարություն, տուրիզմ։ Այս ոլորտներն են, որ կարող են հետաքրքրություն ներկայացնել հայ-թուրքական սահմանի բացումից հետո։ Պարոն Կայայի խոսքով,
Հայաստանը կարող է քուրդ գործարարների համար դառնալ Եվրասիական շուկա դուրս գալու դարպաս ու հակառակը՝ հայ գործարարները կկարողանան իրենց ապրանքները արտահանել դեպի Սիրիա և Իրաք։ «Եթե պետությունները մեր միջև գտնվող պատերը վերացնեն, մենք որպես հանրություն կկարողանանք պայմանավորվել», – ասում է նա։
Հայ և թուրք լրագրողների մեդիա տուրը կազմակերպել է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը՝ Եվրամիության աջակցությամբ»,- գրում է լրագրողը։

