Իսրայելի և Ադրբեջանի նախագահները քննարկել են ռազմավարական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին, որը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովին․ հայտնել է Իսրայելի նախագահը X-ի իր էջում։ 

«Իսրայելի և Ադրբեջանի միջև գերազանց հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և մեր ժողովուրդների միջև առկա խորը պատմական կապերի վրա։ Այսօրվա մեր հանդիպմանը մենք քննարկել ենք, թե ինչպես է հնարավոր առավել խորացնել մեր ռազմավարական հարաբերությունները բազմաթիվ ոլորտներում՝ ի շահ մեր երկու ազգերի:

Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային վերջին զարգացումները և մեր ընդհանուր հանձնառությունն՝ ուղղված մեր տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը»։