Եթե հարց տաք՝ Հայաստանն այսօր պատրա՞ստ է լինել ԵՄ անդամ, ես կասեմ՝ ոչ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Հայաստանը դեռևս չի դիմել Եվրամիությանն անդամագրվելու հարցով, հետևաբար այս տարի ԵՄ կամ ԵԱՏՄ հարցով հանրաքվե անելն անիրատեսական է»,- Radio France International-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Հարցին՝ նպատակ ունե՞ն դիմել ԵՄ-ին, Փաշինյանը պատասխանել է. «Այո, այդ թվում։ Դիմելն ինքանպատակ չէ։ Եթե հարց տաք՝ Հայաստանն այսօր պատրա՞ստ է  լինել ԵՄ անդամ։ Ես կասեմ՝ ոչ, մենք դեռ շատ բարեփոխումներ պետք է իրականացնենք, որպեսզի համապատասխանենք չափանիշներին։ Դիմելն արդեն իսկ ենթադրում է պրոցեսի հասունացածության որոշակի մակարդակ։ Ուղղակի դիմել դիմելու համար՝ այդքան էլ տրամաբանական չէ»։ 

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում