Ուկրաինան երրորդ անգամ թիրախավորել է Յանդեքսի տվյալների կենտրոնները՝ առաջացնելով խափանումներ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը մեկ շաբաթվա մեջ երրորդ անգամ են թիրախավորել «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնները, այս անգամ Վլադիմիրում։ Ընկերությունը զգուշացրել է, որ ենթակառուցվածքներին հասցված վնասը հնարավոր է խափանաումներ առաջացնի։ Հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի ամբողջ տարածքում օգտատերերը սկսել են զանգվածաբար դժգոհել Yandex Go, Yandex Pay, Yandex Food, Yandex Pro և Dom s Alisoi ծառայությունների խափանումներից: Լայնածավալ խափանումները նաև ազդել են այլ երկրների Յանդեքս ծառայությունների վրա, այդ թվում՝ Հայաստանում, Ղազախստանում, Բելառուսում և Սերբիայում։
Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնի վրա հարձակումից և ծառայությունների աշխատանքի հետագա խափանումներից հետո «Յանդեքս»-ը սահմանափակել է Yandex Disk-ի որոշ գործառույթներ։
«Մենք սահմանափակել ենք Yandex 360-ի որոշ գործառույթներ, այդ թվում՝ Disk-ը՝ ամենակարևորը՝ ծառայությունների ֆունկցիոնալությունը պահպանելու համար», – նշված է «Յանդեքս»-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ընկերությունը նաև հայտարարել է, որ Yandex Pay-ի հաճախորդների գումարները ապահով են։
«Ձեր գումարներն ապահով են։ Գումարներն ինքնին տվյալների կենտրոնում չեն պահվում։ Այնտեղ գտնվում են սերվերներ, որոնք ապահովում են ծառայությունների աշխատանքը»,- ասվում է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ուկրաինական հարվածների հետևանքով «Յանդեքս»-ի տվյալների մշակման կենտրոններում շարքից դուրս եկած սարքավորումների փոխարինումը կարող է մինչև վեց ամիս տևել։

