Մասիս համայնքում շարունակվում են փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)
Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Համբարձումյանը գրել է.
«Մասիս համայնքում շարունակվում են փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները։
Դաշտավան բնակավայրում աշխատանքները մոտենում են ավարտին։
Ծրագրի այս փուլում ասֆալտապատվել է 11 702 քմ մակերեսով ճանապարհահատված։
Շարունակելու ենք հետևողական աշխատանքը՝ համայնքի բոլոր բնակավայրերի համաչափ զարգացման ուղղությամբ»:

