Սիսիանում դասապատրաստման ժամանակ երեխային ապտակած կինը ձերբակալվել է (տեսանյութ)

Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։

Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։

Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։