Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում մեկնարկել է մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման ծրագիրը (տեսանյութ)

Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Համբարձումյանը գրել է. 

«ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՈՒ ՍՊԱՍՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Այսօր Դարակերտ բնակավայրում մասնակցեցի մանկապարտեզի նոր մասնաշենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը։

Մանկապարտեզի վերանորոգումն ու նոր մասնաշենքի կառուցումը կարևոր և սպասված ծրագիր է Դարակերտի փոքրիկների ու նրանց ընտանիքների համար։ Այն մեր երեխաների ապագայի, կրթության, զարգացման և բարեկեցության մեջ կատարվող կարևոր ներդրում է։

Շարունակելու ենք հետևողական աշխատանքը՝ Դարակերտում և Մասիս համայնքի մյուս բնակավայրերում նոր ու կարևոր ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ»: