Ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել իրենց զինծառայողի կորելու և Հայաստանի տարածքում հայտնվելու կապակցությամբ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշում է, թե հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Մուսաևն ինքնակամ է լքել զորամասը։ Հավաքված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։
Հաստատել են, որ Նասիմի Մուսաևը գտնվում է Հայաստանի տարածքում և ձերբակալվել է Հայաստանի համապատասխան մարմինների կողմից։
«Ադրբեջանական պետական կառույցները կապ են պահպանում հայկական կողմի հետ՝ Հայաստանում նրա գտնվելու և ձերբակալման հանգամանքները, ինչպես նաև միջադեպի այլ մանրամասներ պարզելու նպատակով», – ասվում է այդ երկրի դատախազության հաղորդագրության մեջ։

