Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության

Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած 38-ամյա կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Քաղաքացին ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, գտնվում է բժիշկների հսկողության տակ, կյանքին վտանգ չի սպառնում», – նշել է նա։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել էր ՝ այսօր ժամը 14:15-ին Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայող է մտել ու կրակել Հայաստանի քաղաքացու ոտքին: