«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
Սեպտեմբերի 18-20-ն անցկացված ընտրությունների արդյունքներով՝ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը: Հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան:
Պաշտոնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել են ընտրողների 59.8 տոկոսը:

