Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել կաշառքի գործով քրեական վարույթի շրջանակում
Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել կաշառքի գործով քրեկան վարույթի շրջանակում։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ մասնավորապես նշելով․
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք։ Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի ու ևս մեկ պաշտոնատար անձի նկատմամբ»։

