Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց երկու ամսով
Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց Բագրատ Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը երկարաձգել 2 ամսով՝ մինչև նոյեմբերի 29-ը։ Սրբազանն ինքը խնդրեց, որ իր տնային կալանքը երկարացնեն կամ հետ ուղարկեն ԱԱԾ մեկուսարան. «Խնդրում եմ, պատվարժան դատարան, եթե հնարավորություն ունեք, շարունակեք ինձ պահել տնային կալանքի տակ: Եթե ուղարկեք ԱԱԾ նկուղ, ավելի ուրախ կլինեմ, գոնե կոմունալ չեմ վճարի»,-հավելեց Բագրատ Սրբազանն ու ծիծաղեց:

