Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում

Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում, 

մասնավորապես` Ալեք Մանուկյան 7 հասցեից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Սայաթ-Նովայի պողոտա – Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից մինչև Ալեք Մանուկյան 6/5 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի: 

Միաժամանակ Ալեք Մանուկյան փողոց-Սայաթ Նովայի պողոտա խաչմերուկում կկատարվեն լուսացուցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի ժամանակավոր փոփոխություններ, որոնց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ: 

Երևանի քաղաքապետարան