«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու է Վահան Քերոբյանի դուստրը

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։

Նա Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։

«Այս տարի դստրիկս հաղթեց ազգային մրցույթը և կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում»,- գրել է Քերոբյանը։

 Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի հոկտեմբերի 24-ին, Մալթայում։

Իսկ Naré-ի երգի ու տեսահոլովակի պրեմիերան կկայանա այսօր՝ ժ․21:00-ին, Առաջին ալիքով։