Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար

Ադրբեջանի կառավարությունից ֆինանսավորվող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը հայտարարել է աշխատանքային խմբի ձևավորման մասին, որն ուսումնասիրելու է Հայաստանի տարածքում՝ Սյունիքում, Վայոց Ձորում և Սևանա լճի ավազանում գտնվող եկեղեցիների, տաճարների և վանքերի պատմությունը, ճարտարապետությունն ու արձանագրությունները:

Կազմակերպության պնդմամբ՝ «խմբի հիմնական նպատակն է տարբեր երկրների արխիվներից հավաքագրել Աղվանից կաթողիկոսությանը (XVI–XIX դդ.) վերաբերող պահպանված փաստաթղթերը և ստեղծել միասնական գիտական բազա»:

Շարունակելով Հայաատանի նկատմամբ պահանջները՝ համայնքը նաև հայտարարել է, որ «Հայաստանի տարածքի միջնադարյան ալբանական հուշարձանները համարում են իրենց ժառանգության մաս և նպատակ ունեն դրանք օգտագործել միջազգային գիտական ու դիվանագիտական հարթակներում»։