Ի՞նչ անել՝ Հայաստանին զրկելու համար և՛ բնական գազից, և՛ առավել մեծ գոյաբանական նշանակություն ունեցող ռուսական 102-րդ ռազմաբազայից. 2
Թուրքի լամուկ Նիկոլ հայադավը և իր իշխանական ոհմակը գտել են այս խնդրի լուծումը
Սկիզբը՝ այստեղ
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը և իր իշխանական ոհմակը (չարախումբը) նպատակ ունենալով հասնել Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրս բերմանը և, հետևաբար, Հայաստանն արծաթյա սկուտեղի վրա Ադրբեջանին ու Թուրքիային մատուցելուն, այդ հարցում վարվում են Սատանայի խորամանկությամբ:
Գիտակցելով ռազմաբազան հանելու ճակատագրական հետևանքները Հայաստանի և երկրի բնակչության համար ու խուսափելով դրա համար պատասխանատվություն ստանձնել, առայժմ չդրսևորելով Ռուսաստանին ռազմաբազան հանելու ուղղակի պահանջ ներկայացնելու համարձակություն, նրանք փորձում են իրենց զայրացուցիչ, սադրիչ հայտարարություններով ու քայլերով հասնել նրան, որ Ռուսաստանն ինքը, առանց այդ ուղղակի պահանջի, ռազմաբազան հանի Հայաստանից ու կրի հայ ժողովրդի համար դրա ողբերգական հետևանքների պատմական պատասխանատվությունը:
Հերթական սադրիչ հայտարարությամբ թուրքի լամուկը հանդես է եկել երեկ: Նիկոլ հայադավը հայտարարել է, որ Հայաստանն այլևս իր անվտանգության համար կարևոր չի համարում երկրում ռուսական ռազմաբազայի առկայությունը: Նրա խոսքով՝ եթե Մոսկվան որոշի դուրս բերել զինվորականներին, Երևանը պատրաստ է նրանց հեռանալուն «թեկուզ վաղը», իսկ եթե ռազմաբազան մնա, կողմերը պետք է քննարկեն Հայաստանում դրա գտնվելու նոր պայմանները:
Նիկոլ հայադավն այսպիսով նպատակ ունի Մոսկվային առաջադրել այնպիսի պայմաններ ու պահանջներ, որոնք նրան կստիպեն հրաժարվել դրանց կատարումից և նախընտրելի համարել Հայաստանից ռազմաբազան հանելը: Այդ անընդունելի պայմանների ու պահանջների թվում լինելու է նաև Հայաստանում ռազմաբազայի գտնվելու դիմաց Ռուսաստանից այնպիսի ահռելի գումարի վարձավճար պահանջելը, որ Մոսկվան հրաժարվի դրանից: Ամենայն հավանականությամբ, պահանջվելիք գումարի չափը համարժեք է լինելու գազի ներկայիս գնի և բարձրացումից հետո առաջարկվելիք գնի տարբերությանը:
Հոդվածի նախորդած մասում արդեն նշել ենք, որ Նիկոլը և իր իշխանությունն արդեն իսկ հայտարարել են Հայաստանում ռազմաբազայի գտնվելու դիմաց ՌԴ-ից վարձավճար պահանջելու իրենց այդ հայադավ մտադրության մասին, եթե Ռուսաստանը բարձրացնի Հայաստանին մատակարարվող գազի գինը: Ըստ նախնական տեղեկությունների, գազի գինը կարող է բարձրացվել ավելի քան 4 անգամ, եթե Հայաստանը չկատարի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) կամ Եվրամիություն (ԵՄ) ընտրության նպատակով մինչև դեկտեմբեր կամ տարեվերջ հանրաքվե անցկացնելու ԵԱՏՄ-ի և Մոսկվայի պահանջը: Սակայն Նիկոլ հայադավի երեկվա հայտարարությունից կարելի է ենթադրել, որ նա և իր իշխանական ոհմակը մտադիր են Հայաստանում ռուսական ռազմաբազայի մնալու դեպքում Մոսկվային առաջադրել մեր երկրում ռազմաբազայի գտնվելու նոր պայմաններ, անկախ նրանից՝ Ռուսաստանը գազի գինը կբարձրացնի՞, թե ոչ:
Թուրքի լամուկը երեկ հայտարարել է նաև, որ Հայաստանը չի առարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) իրեն հեռացնելու դեմ: Այս խնդիրը հասունացել է, քանի որ Նիկոլ հայադավը և իր իշխանական ոհմակը վաղուց արդեն սառեցրել են ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, թեև ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ կազմակերպությանը մասնակից որևէ պետության համար «անդամակցության սառեցում» նախատեսված չէ, գոյություն չունի այդպիսի հնարավորություն կամ կարգավիճակ: Ավելին. բացի անդամակցության սառեցումից, վաղուց հայտարարել են նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության համար սահմանված անդամավճարը մուծելուց հրաժարվելու մասին ու չեն փոխանցում համապատասխան գումարները՝ խաղալով ՀԱՊԿ-ի ղեկավարության ու մասնակից պետությունների համբերության հետ:
Գազի հարցը Հայաստանի համար
Ավելի վաղ Մոսկվայից բազմիցս հայտարարել էին, որ Հայաստանի համար գազի գինը արտոնյալ է և կարող է վերանայվել՝ Երևանի և Եվրոպական միության մերձեցման ֆոնին։
Ռուսաստանում մի քանի անգամ հայտարարել են, որ Հայաստանին մատակարարվող գազի արտոնյալ գինը կարող է վերանայվել Երևանի՝ դեպի Եվրամիություն որդեգրած մերձեցման ուղեգծի ֆոնին, որն իրականացնում է Նիկոլը: Դեռևս ապրիլյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլին հիշեցրել էր, որ Մոսկվան Երևանին գազը վաճառում է 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այդ ժամանակ գազի գինը կազմում էր մոտ 600 դոլար։ Ընդ որում, սեպտեմբերին Եվրոպայում գազն էլ ավելի է թանկացել. սեպտեմբերի 8-ին «Reuters»-ը հայտնել է, որ Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 785 դոլարը՝ հասնելով 2023թ. հունվարից ի վեր ամենաբարձր մակարդակին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան Հայաստանին ծանուցել է Ռուսաստանից Հայաստան բնական գազի, նավթի և ադամանդի անմաքս մատակարարումների մասին 2013 թվականի համաձայնագրի հնարավոր չեղարկման մասին։
«Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես փոխանցել է էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը, որով տեղեկացվում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի շարունակման դեպքում ռուսական կողմը միակողմանիորեն կկասեցնի կամ կչեղարկի (դենոնսացիայի կենթարկի) համաձայնագիրը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել էր Զախարովան։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին մեկնաբանելով իրավիճակը, հումքի արտոնյալ գները որակել էր որպես «եղբայրական ժողովրդին» ուղղված օգնություն, որն իրականացվում է Ռուսաստանի հաշվին։
«Իհարկե, այն արտոնությունը, որը ստանում են հայերը, միշտ ինչ-որ մեկի հաշվին է,- ասել է նա:- Դա երկնքից չի ընկել, դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Հայ ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է։ Այս երկիրը եղբայրական է, եղել է և կմնա այդպիսին։ Բայց դա մեր հաշվին է, պետք է իրերը կոչել իրենց անուններով։ Սա մեր օգնությունն է հայերին։ Օրինակ՝ եվրոպացիներին, երբ գազը վաճառում են 500-800 դոլարով, ոչ ոք սեփական հաշվին չի օգնում»,- ասել է նա։
Հայաստան տարեկան մինչև 2,5 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում նախատեսող երկարաժամկետ պայմանագիրը կնքված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ, որն ամբողջությամբ պատկանում է ռուսական «Գազպրոմին»։ 2025թ. «Գազպրոմը» Հայաստան է մատակարարել մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր գազ:
Ռազմաբազայի վարձակալության հարցը
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում է գտնվում 1995 թվականի միջպետական պայմանագրի հիման վրա և տեղակայված է հիմնականում Գյումրիում՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում լրացուցիչ ավիացիոն բաղադրիչով։ 2010 թվականին Մոսկվան և Երևանը երկարաձգեցին դրա տեղակայման ժամկետը մինչև 2044 թվականը, իսկ ՌԴ այն ժամանակվա պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հստակ նշում էր, որ համաձայնագիրը գործում է «անհատույց հիմունքներով»։
Հարկ է ընդգծել, որ ռուսական գազի գներն ու ռազմաբազայի վարձակալությունը միմյանց փոխկապակցելու գաղափարն առաջին անգամ չէ, որ առաջանում է։ Դեռևս 2005թ. Հայաստանի խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանն առաջարկում էր բարձրացնել ռուսական ռազմաբազայի դիմաց վարձավճարի հարցը՝ 2006 թվականից Հայաստանի համար գազի սակագները 54 դոլարից մինչև 110 դոլար բարձրացնելու Ռուսաստանի մտադրության ֆոնին։ Այսպիսով պարզ է դառնում, որ Նիկոլն ու նիկոլենք այդ գաղափարը փոխառել են մեկից, ում մասոն լինելու վերաբերյալ մի շարք հրապարակումներ կան մամուլում: Պարզ է դառնում նաև, որ Հայաստան- Ռուսաստան միջպետական հարաբերությունների և Հայաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու առումով Արթուր Բաղդասարյանի և Նիկոլի մոտեցումների միջև տարբերություն չկա:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

