Ի՞նչ անել՝ Հայաստանին զրկելու համար և՛ բնական գազից, և՛ առավել մեծ գոյաբանական նշանակություն ունեցող ռուսական 102-րդ ռազմաբազայից
Թուրքի լամուկ Նիկոլ հայադավը և իր իշխանական ոհմակը գտել են այս խնդրի լուծումը
Եթե Հայաստանում գլխավոր դատախազը և «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածն իրենց դերում լինեին, ապա անմիջապես կձեռնարկեին համապատասխան միջոցներ ինչպես Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, այնպես էլ «Ազգային ժողով» կոչվածի պատգամավորի և Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնները զբաղեցնող, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» («Քեմալական պայմանագիր») կուսակցությունը ներկայացնող Վիլեն Գաբրիելյանին ձերբակալելու և կալանքի համար: Բայց դա մեր երկրում տեղի չի ունենում քաղաքական կոռուպցիայի և ոչ միայն այդ պատճառով:
Ի՞նչ անել՝ Հայաստանին զրկելու համար և՛ բնական գազից, և՛ երկրի բնակչության ու պետության համար առավել մեծ գոյաբանական նշանակություն ունեցող ռուսական պաշտպանությունից, որը թուրք-ադրբեջանական տանդեմին միակ զսպողն է, որ ավարտին չհասցնեն հայոց ցեղասպանության անավարտ մնացած ծրագիրը և իրականություն չդարձնեն պանթուրքական կամ մեծ թուրանի իրենց ծրագիրը: Թուրքի լամուկ Նիկոլ հայադավը և իր իշխանական ոհմակը (չարախումբը) գտել են այս խնդրի լուծումը: Եվ հենց այստեղ հիշենք լեգենդար գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի կողմից օրերս արված հայտարարությունը՝ «Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք դավաճանեցին մի բուռ մնացած հայ ժողովրդին և ուզում են թուրքերի օգնությամբ ոչնչացնել նրան»:
Ամեն ինչ շատ պարզ է. նախ, Ռուսաստանի Դաշնության ախոյան Եվրամիությանը Հայաստանի անդամակցության քաղաքական ուղեգիծ ընտրելով, ԵՄ-ին, Ուկրաինային, Ֆրանսիային, Լեհաստանին, Մեծ Բրիտանիային և ՌԴ այլ արտաքին թշնամիներին մերձենալով ու հակառուսական մի շարք քայլեր կատարելով, հայ-ռուսական երբեմնի ռազմավարական մակարդակի դաշնակցային կապերը հետևողական ու համակարգված կերպով փչացնել այն աստիճանի, որ այսօր Ռուսաստանում արդեն բացեիբաց խոսեն Եվրասիական տնտեսական միություն կամ Եվրամիություն կողմնորոշման հարցում մինչև դեկտեմբեր հանրաքվե անցկացնելու ԵԱՏՄ-ի և Մոսկվայի հայտնի պահանջը չկատարելու դեպքում Հայաստանին մատակարարվող գազի գինը մինչև 6 անգամ բարձրացնելու մասին:
Թերևս ավելորդ է բացատրել, որ իրադարձությունների զարգացման վերոնշյալ ընթացքն ուղղակի աղետալի կլինի Հայաստանի տնտեսության, սոցիալական առումով՝ բնակչության, և, ընդհանրապես, պետության համար: Հայադավ ծրագրի այս առաջին մասը Նիկոլը և իր ոհմակն արդեն կիսով չափ իրագործել են, և քանի որ Մոսկվայի վերոնշյալ պահանջը կատարելուց պաշտոնապես հրաժարվել են, միանգամայն սպասելի է, որ ԵԱՏՄ-ն դեկտեմբերին կայացնելու է Հայաստանին միությունից դուրս դնելու կամ նրա անդամակցությունը սառեցնելու (ինչպես Հայաստանը վարվեց ՀԱՊԿ-ի պարագայում) որոշում, ինչին հաջորդելու է 2027թ. հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի բազմապատիկ բարձրացումը: Բայց սրանով Նիկոլի և նիկոլենց հայադավ ծրագիրը չի ավարտվում…
Նիկոլ հայադավը և իր ոհմակն իրենց սադրիչ հայտարարություններով և այլ քայլերով, կարծում եմ, նպատակ ունեն հասնել նաև նրան, որ Ռուսաստանը Հայաստանից հանի իր 102-րդ ռազմաբազան և դրանով իսկ, քանի որ ՀԱՊԿ-ից արդեն հրաժարվել են, Հայաստանը կատարյալ անպաշտպան թողնեն ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի առջև, որոնցից վերջինը բնավ չի թաքցնում իր զավթողական ու հայակործան նկրտումները: Իրենց այդ նպատակին հասնելու համար նրանք որոշել են սպառնալ Մոսկվային՝ եթե գազի գինը բարձրացրեցիք, մենք էլ վարձավճար (հասկանալի է, աստղաբաշխական գումարի և Մոսկվայի կողմից անընդունելի) կսահմանենք ու կպահանջենք Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայության, իր գործունեությունը շարունակելու համար:
Հենց Վիլեն Գաբրիելյանն է օրերս հայտարարել, որ Հայաստանը կարող է վերանայել ռուսական ռազմաբազայի վարձակալության պայմանները, վարձավճար սահմանել ու սկսել գանձել Հայաստանում ռուսական զինված ուժերի ռազմաբազայի առկայության համար, եթե Մոսկվան բարձրացնի հանրապետությանը մատակարարվող գազի գինը: Ընդ որում, նա հավելել է, որ դա Հայաստանի ձեռքում եղած միակ լծակը կամ գործիքակազմի տարրը չէ՝ այսպիսով ակնարկելով, որ իրենք ունեն Մոսկվայի նկատմամբ այլ ճնշամիջոցներ (կարելի է ենթադրել, որ դրանցից մեկն էլ հայ-թուրքական սահմանից, Հայաստանից ռուսական սահմանապահներին հեռացնելու պահանջն է լինելու):
Ընդգծենք, որ Գաբրիելյանի հայտարարությունն ըստ էության համահունչ է ավելի վաղ Նիկոլ հայադավի այն հայտարարությանը, որ ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Երևանը նույնպես կարող է վերանայել իր կողմից մատուցվող տարբեր ծառայությունների արժեքը։ Գաբրիելյանը պատասխանելով լրագրողների՝ այս թեմայով հարցին, իր հերթին նշել է, որ դա կարող է վերաբերել նաև ռուսական ռազմաբազային։
«Իմ անձնական տեսակետն է՝ այո՛, նման վերահաշվարկ ֆինանսական մասում, ինչպես դուք եք ասում, կարող է տեղի ունենալ նաև ռազմաբազայի շրջանակներում, որովհետև, ինչպես գիտենք, տարածքը և մեծամասամբ սպասարկումը Հայաստանի Հանրապետության հաշվին են»,- Factor.am-ի տեղեկացմամբ, ասել է Գաբրիելյանը:
Ինչպես արդեն հասկանալի է, Գաբրիելյանը ճիշտ չի ասել, քանի որ վերոնշյալը ոչ միայն իր անձնական տեսակետն է, այլ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նպատակադրումը:
Թեև պատգամավորի պաշտոնը զբաղեցնողը խորամանկորեն այնպես է ներկայացրել, թե «…երկու պետությունների փոխհարաբերությունների շրջանակներում, եթե գազի գինը պետք է բարձրանա, ապա մենք նույնպես պետք է հասկանանք, թե գործընկերների հետ բանակցային գործընթացում ինչպիսի գործիքակազմ ունենք՝ թանկացումը առավելագույնս զսպելու համար», սակայն խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնողը չէր կարող չհասկանալ, որ նման պահանջը Ռուսաստանին դրդելու է Հայաստանից իր ռազմաբազան հանել, և ոչ թե Ուկրաինայի միջոցով իր դեմ Արևմուտքի ծանր պատերազմի պայմաններում միլիոններ կամ միլիարդներ վճարել Հայաստանում մի ռազմաբազայի պահպանման համար, որը եթե ոչ բացառապես, ապա առավելապես անհրաժեշտ է այն երկրին, որտեղ այն գտնվում է:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

