ՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին

Դեսպանությունում հյուրընկալել էինք ֆրանսահայ մեծանուն կինոռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանին։ Այդ մասին հայտում է Ֆրանսիայի ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։
Զրուցեցինք կինոարվեստի, հայ մշակույթի միջազգային ներկայացման և հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության հեռանկարների շուրջ, նշել է նա։