«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրամատակարարման վերաբերյալ
Պարզաբանում՝ Ծավի ջրամատակարարման վերաբերյալ
«Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում եմ, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրը չի սպասարկվում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից։ Հետևաբար, խմելու ջրի մատակարարմանն առնչվող հարցերը դուրս են Ընկերության պատասխանատվության շրջանակից։
Միաժամանակ, խնդրում եմ հրապարակումներում և տեղեկատվության տարածման ընթացքում հաշվի առնել վերոնշյալ հանգամանքը և Ծավ բնակավայրում ջրամատակարարման հետ կապված խնդիրները չվերագրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։
Շնորհակալ եմ համագործակցության համար»։

