Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել երեք բնակավայր

Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Շևչենկովո, ինչպես նաև Զապորոժիեի մարզի գտնվող Նովոանդրեևկա բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ Շիրոկոյե և Շևչենկովո բնակավայրերը ազատագրել են «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները:

««Դնեպր» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Զապորոժիեի մարզի Նովոանդրեևկա բնակավայրը», – հայտարարել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում: