Հռոմի ստատուտը ՀՀ-ին օգնե՞ց (տեսանյութ)

ՀՀ իշխանության «հայրենիք»-ը ՀՀ սահմաններով սահմանափակելու կեղծ թեզի մասին

Իշխանությունները փորձում են ձեռքերը լվանալ Արցախում կատարվող ցանկացած իրադարձություններից, էդ թվում՝ հայկական մշակույթի և ցանկացած այլ հետքի ոչնչացումից։ 

Ենթադրենք, որ իշխող ուժի ներկայացուցիչները իրապես հավատում են (իհարկե՝ ոչ), որ «հայրենիքը» ՀՀ/ՀԽՍՀ սահմաններն ա։

Ու իրանք «պայքարում են, ապահովում են էդ տարածքի անկախությունը, անվտանգությունը, ինքնիշխանությունը»։ 

* ԲԱՅՑ «հայրենիք 30»-ն (առաջի տարբերակը Ակնա / Աղդամով էր, էս պահի դրությամբ վերջինը՝ առանց Տիգրանաշենի) էլ, ենթադրաբար կարմիր գիծ չի: 

Արդյոք ՀՀ իշխանությունը մտածում իր իսկ հռչակած «նոր հայրենիքի» մասին։

* Իշխանությունները անտեսել են Ներքին Հանդի հատվածում ադրբեջանական ներխուժումը 2021 թ Մինչև 2022 թ սեպտեմբեր Ադրբեջանը օկուպացրել էր մոտ 9-10 քռ կմ էդ հատվածում։ 

Նույնիսկ գյուղացիներին տեղյակ չէին պահել, որ Շիկահողի արգելոցում դիրքեր են դրել։

* Կառավարությունը կեղծ թվեր էր ներկայացնում օկուպացիայի ծավածների մասին թե 2021 թ-ին, այնպես էլ 2022 թ-ից հետո։ 

Սկզբում 127 քռ կմ էր, հետո հասավ մինչև 200+ քռ կմ։ Ո՞նց։ 

* Իշխանությունները 2021 թ առանց սահմանազատման, ապօրինի Ադրբեջանին տվեցին Շուռնուխ գյուղի մի մասը։ 

* 2022 թ մարտերի ժամանակ Իշխանասարում ու Ջերմուկում գնդակահարվեցին գերի հայ զինվորները, հայ կին զինծառայողները ենթարկվեցին խոշտանգումների։ 

Այդ մարդիկ զոհվեցին ՀՀ սահմանների պաշտպանության համար։ 

Ինչ է անում ՀՀ կառավարությունը՝ փաստացի հրաժարվում է նրանց կյանքի իրավունքի պաշտպանությունից, մեղավորներին պատժելու նույնիսկ փորձից։

* «Հռոմի ստատուտը ՀՀ-ին կօգնի ռազմական հանցագործությունները քննելիս ներգրավել միջազգային դատախազների և իրավապահների»։ 

Օգնե՞ց։ 

* N.B. Իսկ էսօր ՀՀ իշխանությունները խուսափում են օկուպացիայի մասին նույնիսկ հիշատակել, որ հանկարծ «խաղաղությանը չվնասեն»։ (ընդդիմության առաջարկ / պարտադրանքով 1 րոպե լռությունը չհաշվենք): 

P.S. 2022 թ սեպտեմբերի 13-14 Սյունիքում էի։ Կադրում հրետանային հարվածներից վառվող խոտն ա Երևան-Գորիս ճանապարհի մոտ, Իշխանասարի կողմերը։

Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը