Հռոմի ստատուտը ՀՀ-ին օգնե՞ց (տեսանյութ)
ՀՀ իշխանության «հայրենիք»-ը ՀՀ սահմաններով սահմանափակելու կեղծ թեզի մասին
Իշխանությունները փորձում են ձեռքերը լվանալ Արցախում կատարվող ցանկացած իրադարձություններից, էդ թվում՝ հայկական մշակույթի և ցանկացած այլ հետքի ոչնչացումից։
Ենթադրենք, որ իշխող ուժի ներկայացուցիչները իրապես հավատում են (իհարկե՝ ոչ), որ «հայրենիքը» ՀՀ/ՀԽՍՀ սահմաններն ա։
Ու իրանք «պայքարում են, ապահովում են էդ տարածքի անկախությունը, անվտանգությունը, ինքնիշխանությունը»։
* ԲԱՅՑ «հայրենիք 3․0»-ն (առաջի տարբերակը Ակնա / Աղդամով էր, էս պահի դրությամբ վերջինը՝ առանց Տիգրանաշենի) էլ, ենթադրաբար կարմիր գիծ չի:
Արդյոք ՀՀ իշխանությունը մտածում իր իսկ հռչակած «նոր հայրենիքի» մասին։
* Իշխանությունները անտեսել են Ներքին Հանդի հատվածում ադրբեջանական ներխուժումը 2021 թ․ Մինչև 2022 թ․ սեպտեմբեր Ադրբեջանը օկուպացրել էր մոտ 9-10 քռ կմ էդ հատվածում։
Նույնիսկ գյուղացիներին տեղյակ չէին պահել, որ Շիկահողի արգելոցում դիրքեր են դրել։
* Կառավարությունը կեղծ թվեր էր ներկայացնում օկուպացիայի ծավածների մասին թե 2021 թ-ին, այնպես էլ 2022 թ-ից հետո։
Սկզբում 127 քռ կմ էր, հետո հասավ մինչև 200+ քռ կմ։ Ո՞նց։
* Իշխանությունները 2021 թ․ առանց սահմանազատման, ապօրինի Ադրբեջանին տվեցին Շուռնուխ գյուղի մի մասը։
* 2022 թ․ մարտերի ժամանակ Իշխանասարում ու Ջերմուկում գնդակահարվեցին գերի հայ զինվորները, հայ կին զինծառայողները ենթարկվեցին խոշտանգումների։
Այդ մարդիկ զոհվեցին ՀՀ սահմանների պաշտպանության համար։
Ինչ է անում ՀՀ կառավարությունը՝ փաստացի հրաժարվում է նրանց կյանքի իրավունքի պաշտպանությունից, մեղավորներին պատժելու նույնիսկ փորձից։
* «Հռոմի ստատուտը ՀՀ-ին կօգնի ռազմական հանցագործությունները քննելիս ներգրավել միջազգային դատախազների և իրավապահների»։
Օգնե՞ց։
* N.B. Իսկ էսօր ՀՀ իշխանությունները խուսափում են օկուպացիայի մասին նույնիսկ հիշատակել, որ հանկարծ «խաղաղությանը չվնասեն»։ (ընդդիմության առաջարկ / պարտադրանքով 1 րոպե լռությունը չհաշվենք):
P.S. 2022 թ․ սեպտեմբերի 13-14 Սյունիքում էի։ Կադրում հրետանային հարվածներից վառվող խոտն ա Երևան-Գորիս ճանապարհի մոտ, Իշխանասարի կողմերը։
Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

