Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը՝ օդային և հրթիռային պաշտպանության համակարգեր, զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և էլեկտրոնային սարքավորումներ գնելու համար, ասվում է հանձնաժողովի կողմից ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։

«Այսօր Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացում՝ օդային և հրթիռային պաշտպանության, զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի և էլեկտրոնային ոլորտներում տարբեր պաշտպանական արտադրանք ձեռք բերելու համար», – նշվում է փաստաթղթում։

Որոշումը նաև թույլ կտա Կիևին գնել ԱՄՆ-ում արտադրված PAC-3 հրթիռներ Patriot համակարգերի համար։

«ԵՄ անդամ պետությունների կողմից երկուշաբթի օրը հաստատվելուց հետո որոշումը նաև թույլ կտա Ուկրաինային գնել PAC-3 հրթիռներ Patriot համակարգերի համար», – հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը։

Միջոցները հատկացվում են Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շրջանակներում։ Այս գնումների համար սահմանվել են ստանդարտ պահանջներից հինգ բացառություններ՝ երեքը վերաբերում են Ուկրաինայում արտադրված անօդաչու թռչող սարքերին և բաղադրիչներին, իսկ երկուսը՝ ԱՄՆ սարքավորումներին, մասնավորապես՝ PAC-3 հրթիռներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի կողմից համակարգված PURL մեխանիզմի միջոցով ձեռք բերվածներին։