Զելենսկու ինքնաթիռը գրեթե ԱԹՍ-ների հարվածի տակ է հայտնվել
Մոլդովայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ սեպտեմբերի 7-ին Նորվեգիա թռչող չվերթը հետաձգվել է Մոլդովայի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի պատճառով: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Մոլդովայի կառավարության խոսնակին:
Քիշնևի տվյալներով՝ Մոլդովայի օդային տարածքը փակվել է այն ժամանակահատվածում, երբ Զելենսկին պետք է թռչեր Օսլո:
Ուկրաինայի նախագահի մեկնման թույլտվությունը տրվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ներխուժող անօդաչու թռչող սարքերից մեկը կործանվել է Մոլդովայի տարածքում, իսկ մյուսը հատել է սահմանը և հայտնվել Ռումինիայի օդային տարածքում: Մոլդովայում օդային հարձակման մասին տագնապի պատճառով հետաձգվել են նաև երեք մեկնող և չորս ժամանող չվերթներ:

