Պուտինը և ՌԴ փոխվարչապետը շրխկացրել են Նիկոլին՝ չի՛ խանգարում

Հենց այստեղ է նաև, որ Նիկոլ հայադավի և մեր արտաքին թշնամիների շահերն ու նպատակները համընկնում են

 

Օգոստոսի 31-ին «Նիկոլ հայադավը գրողի ծոցը գնալու փոխարեն, այո՛, վա բանկ է գնում՝ իր հետևից քարշ տալով Հայաստանը (տեսանյութեր)» վերտառության ներքո հրապարակված մեր հոդվածում  նշել էինք, թե Հայաստանի և Ռուսաստանի թշնամի Արևմուտքը և Արևմուտքի հայտնի ուժերը, հնարավոր է, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ, ինչու են Նիկոլին 2018-ից իշխանության են բերել ու Նիկոլ հայադավն ինչու է իշխանության եկել:

Նրանց նպատակների թվում նշել էինք նաև պանթուրքական ու պանիսլամական ծրագրերի իրականացման առջև կանաչ լույս վառելը, ինչպես նաև Հայաստանի պետականությանը, բուն պետության գոյությանը վերջ տալը:

Կասկածից գրեթե դուրս է, որ Հարավկովկասյան երկաթուղու շուրջ Նիկոլ հայադավի վտանգավոր քաղաքական «խաղերը» վերոնշյալ նպատակների շրջանակում են:

Եթե շատ հակիրճ, ապա Նիկոլն ուզում է հասնել դեռ 2008 թվականին ռուսական կողմի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի խզմանը, ժամանակից շուտ դադարեցմանը, որպեսզի երբեմնի Հայկական երկաթուղին վաճառի կամ կոնցեսիոն կառավարման հանձնի Ադրբեջանին, Թուրքիային կամ գոնե նրանց հետ տնտեսական ու քաղաքական սերտ կապեր ունեցող և, ընդհանրապես, թյուրքական աշխարհի շահերն արտահայտող Ղազախստանին: Բացառված չէ նույնիսկ, որ Նիկոլն Ալիևի կամ Էրդողանի հետ այս կապակցությամբ ինչ-որ պայմանավորվածություն ունի, ինչ-որ բանի դիմաց խոստացել է, որ այդ հայադավ գործարքը գլուխ կբերի:

Երկաթուղին Ղազախստանին վաճառելը կամ նրան կոնցեսիոն կառավարման հանձնելը կարելի է ասել գրեթե նույնն է, ինչ Թուրքիային վաճառելը կամ կոնցեսիոն կառավարման հանձնելը:

Դեռ մինչև Նիկոլի մոսկովյան վերջին այցից և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 1-ին կայացած հանդիպումից առաջ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը զարմանք էր հայտնել Հարավկովկասյան երկաթուղու վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների և հավակնությունների կապակցությամբ:

Լավրովը մասնավորապես հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունները «հույզեր են առաջացնում կրծքավանդակում»: Բացի այդ, նախարարի համոզմամբ, նման հարցերը, այդ թվում ՝ երկաթուղու կառավարումը երրորդ երկրներին փոխանցելու մասին, պետք է «քննարկել գործընկերոջ հետ», այլ ոչ թե «հրապարակային դաշտ հանել»։

«Մենք կանոնավոր շփումներ ունենք փոխվարչապետների միջև,- ասել էր Լավրովը РБК-ին տված հարցազրույցում։- Ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայերին, կարելի է քննարկել, այդ թվում նաև՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի մոտ կոնցեսիայի մեջ է»:

Նախարարն առանձին մեկնաբանել էր Ռուսաստանից Հայաստանի պահանջները՝ 2 մլրդ դոլար Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի գծով պարտքի վճարման վերաբերյալ։ Նա նաև զարմացել էր Նիկոլի խոսքերից, թե երկաթուղին պատկանում է Երևանին:

Հայաստանում երկաթուղին և երկաթուղային ենթակառուցվածքն իրավաբանորեն կառավարության սեփականությունն են, սակայն փոխանցվել են «Հարավկովկասյան երկաթուղու» («Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերության) կոնցեսիոն կառավարմանը: Կառավարումը տեղի է ունենում կոնցեսիոն պայմանագրով, որը կնքվել է 2008թ. և նախատեսված է 30 տարվա համար՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի կառավարման կոնցեսիան «Հարավկովկասյան երկաթուղուն» փոխանցվել է 2008 թվականին 30 տարի ժամկետով՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

 

Ինչպես արդեն հայտնի է, Նիկոլ հայադավը Վլադիմիր Պուտինի հրավերով առաջիկայում մեկնելու է Ռուսաստան՝ նրա հետ քննարկելու և, հնարավոր է, նաև որոշելու Հայաստանի համար առանցքային, ավելի ճիշտ, ճակատագրական նշանակություն ունեցող մի շարք հարցեր: Քննարկվելիք հարցերի թվում լինելու են նաև «Հարավկովկասյան երկաթուղու» առնչությամբ Նիկոլի հավակնությունները: Բայց… Մինչև հանդիպումը, ռուսական կողմն արդեն բավական բարձր պաշտոնական մակարդակով սառը ջուր է լցրել Նիկոլի վերոնշյալ նկրտումների վրա:

Ռուսաստանը հիմքեր չի տեսնում հայկական երկաթուղու կառավարման կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար. այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։

«Մենք համարում ենք, որ մեր ընկերությունը Հայաստանում աշխատում է համաձայնագրի պայմաններին համապատասխան,- ասել է Օվերչուկը:- Մենք թարմացրել ենք երկաթուղային պարկը, ներառյալ մարդատար վագոնները, որոնք թարմացվել են 2020-2021 թվականներին: Ընկերությունը շահույթ է բերում: Այդ պատճառով մենք պատճառ չենք տեսնում»։

ՌԴ փոխվարչապետն Նիկոլին այսպիսով հասկացրել է, որ կոնցեսիոն պայմանագիրը ժամկետից շուտ խզելու որևէ պատճառ չկա. ռուսական ընկերությունը Հայաստանում աշխատում է համաձայնագրի պայմաններին համապատասխան:

Նիկոլ հայադավը և իր իշխանական ոհմակն (չարախումբը) վերջին շաբաթներին

առավել ակտիվորեն քննարկում են երկաթուղու ներկայիս կառավարման փոփոխությունը։ Նիկոլը Ռուսաստանին առաջարկել է «բարեկամական լուծում» փնտրել և հնարավոր է համարել երկաթուղու կառավարման իրավունքների ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի վաճառքը երրորդ կողմին: Նիկոլ հայադավը պնդում է, որ կառավարման ներկայիս մոդելը չպետք է խանգարի Հայաստանին ինտեգրվել միջազգային տրանսպորտային նախագծերին։

Օվերչուկը և Պուտինը, սակայն, շրխկացրել են Նիկոլին՝ չի՛ խանգարում: ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա զարգացմանը, ներառյալ նոր երթուղիների ստեղծման նախագծերին:

Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ պաշտպանել է Մոսկվայի մասնակցությունը երկաթուղու բացակայող հատվածների կառուցմանը, որոնք կարող են Հայաստանը կապել Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի Նախիջևանի ինքնավարության հետ: Այսինքն՝ դե գնա և ինտեգրվիր քո ասած միջազգային տրանսպորտային նախագծերին, եթե այդպիսի շահագրգռվածություն ու համաձայնություն կա Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային տրանսպորտային նախագծերին մասնակից այլ պետությունների կողմից: Բայց կա ո՞ր…

Եթե Ադրբեջանը, Թուրքիան ուղղակիորեն կամ Ղազախստանի միջոցով ցանկանում են ձեռք բերել մեր երկաթուղին կամ նրա կոնցեսիոն կառավարումը, ապա, կարծում ենք, միայն մտավոր տկարներին պարզ չէ, որ ոչ թե հանուն Հայաստանի և հայերիս բարօրության, այլ մեզ իրենցից կախման մեջ, այսինքն՝ իրենց բռի մեջ պահելու համար: Եվ հենց այստեղ է նաև, որ պետական դավաճանության մեջ հանրորեն մեղադրվող Նիկոլ հայադավի և մեր արտաքին թշնամիների շահերն ու նպատակները համընկնում են:

 

Արթուր Հովհաննիսյան