«Թուրքական ավիաուղիները» զգուշացնող հայտարարություն է տարածել
Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը զգուշացնող հայտարարություն է տարածել Անգլիա մեկնողների համար, գրում է ermenihaber.am-ը:
Մասնավորապես նշվել է, որ դեպի Անգլիա օդային երթևեկության կառավարման համակարգում տեխնիկական խափանման պատճառով Թուրքիայից որոշ չվերթներ դեպի Անգլիա և հետադարձ ուղղությամբ կարող են չեղարկվել կամ ուշացումներ ունենալ։
Նշվել է, որ չվերթների մասին տեղեկություն կհրապարակվի «TK Assistant» հավելվածում։

