Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել փրկարարներին անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար

«Հարգելի՛ գործընկերներ, փրկարարական ծառայողներ, հարգարժան վետերաննե՛ր, շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Փրկարարի օրվա առթիվ:

Փրկարարի բարդ աշխատանքը կապված է մշտական ռիսկի հետ, որը պահանջում է տոկունություն, պրոֆեսիոնալիզմ ու դժվարին պայքար բնության տարերքի, արտակարգ իրավիճակների և աղետների դեմ։

Անկախ եղանակային և այլ պայմաններից՝ դուք միշտ առաջինն եք այնտեղ, որտեղ վտանգավոր իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու, մարդկային կյանքեր փրկելու ձեր պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը կա: Ուստի ձեր ծառայությունը մարդասիրական առաքելություն է, և դա  հաստատողը հենց դուք եք՝ ձեր ամենօրյա անտրտունջ, անձնուրաց աշխատանքով, երբեմն նաև ձեր կյանքի վտանգման գնով այլ կյանքեր փրկելու պատրաստակամությամբ:

Շնորհակալություն ձեզ՝ անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար։

Մնացեք հավատարիմ ձեր պատվաբեր կոչմանը:

Առանձնահատուկ շնորհակալություն ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված փրկարարների ընտանիքներին։

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով անփորձանք ծառայություն, անձնական երջանկություն և նորանոր ձեռքբերումներ»։

ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ