Մոսկվայի և Վաշինգտոնի շփումները շարունակվում են. Պուտին

Մոսկվայի և Վաշինգտոնի շփումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) լիագումար նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է ամերիկյան վարչակազմի հետ մեր շփումներին, ապա դրանք շարունակվում են։ Մենք կապի մեջ ենք ամերիկյան վարչակազմի հետ, և հիմա էլ մինչ օրս կապի մեջ ենք։ Եվ, հույս ունեմ, այս շփումները կշարունակվեն», – ընդգծել է Պուտինը։

Պետության ղեկավարը նշել է, որ բոլորն արդեն գիտեն հատուկ ծառայությունների գծով, վարչակազմի այն ներկայացուցիչների գծով շփումների մասին, որոնց նշանակում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու համար։

«Այս ամենն աշխատում է։ Հույս ունեմ՝ ի վերջո նաև դրական արդյունքի կհանգեցնի», – ամփոփել է ռուս առաջնորդը։