«Ռուսական երկաթուղիների» «տոքսիկ» լինելու մասին հայտարարությունները կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ
Հայաստանի համար «ռուսական երկաթուղիների» «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ։ Այս մասին ՎՏՖ-2026-ի (Արևելյան տնտեսական ֆորում-2026) շրջանակում լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, թե իբր «Ռուսական երկաթուղիները» ինչ-ինչ պատժամիջոցային պատճառներով տոքսիկ է Հայաստանի համար, սակայն «Ռուսական երկաթուղիները» բեռներ է մատակարարում ռուսական տարածքով (տրանզիտային բեռներ՝ ասենք դեպի Եվրոպա), և ոչ ոք որևէ տոքսիկության կամ պատժամիջոցների մասին հարց չի բարձրացնում, բացի Փաշինյանից»,-ասել է Օվերչուկը լրագրողներին։

