Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ
ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։
Al Jazaeera-ն հաղորդում է, որ Խուզեստանի նահանգի երեք տարբեր վայրերում սպանվել է յոթ մարդ։ Բացի այդ, Քերմանշահում սպանվել է ԻՀՊԿ չորս անդամ։ «Բասիջ» ուժերի երեք մարտիկ զոհվել է Լավան կղզում։
Mehr գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցիչը հայտնել է, որ Սիրիկ քաղաքում հարսանիքի տոնակատարության ժամանակ բնակելի տանը հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 67-ը վիրավորվել է։
Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերության նախագահի ստորագրությամբ նամակ է ուղարկվել Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակ՝ պահանջելով հարցի անկախ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննություն:
Սեպտեմբերի 1-ի երեկոյան ԱՄՆ-ն նոր զանգվածային հարվածներ է հասցրել Իրանի օբյեկտներին։ Ի պատասխան դրա՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի քանի երկրում գտնվող ամերիկյան ռազմական թիրախների ուղղությամբ։

