Ռուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանով
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության «Համագործակցության համար» կրծքանշանով։
ՌԴ ԱԳՆ կայքում նշվում է, որ դիվանագետն արժանացել է պարգևին ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։
Պարգևատրման արարողությունից հետո Գուրգեն Արսենյանը բանակցություններ է վարել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։ Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։

