Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հանրային մեղադրողը պահանջեց, որպեսզի նրա տնային կալանք խափանման միջոցը երկարաձգվի երեք ամսով, իսկ բացակայելու արգելքը մնա անփոփոխ:

Պաշտպաններ Տիգրան Աթանեսյանն ու Ռուբեն Մելիքյանը հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց չպետք է ընտրվի:

Դատավորը որոշում կայացրեց Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգել երեք ամսով: