ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios

Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հարավում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին։ Այդ մասին հայտնել է Axios պորտալի և իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարակ Ռավիդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ պաշտոնատար անձանցից ստացված նրա աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ավելի վաղ ամերիկյան ուժերը հարված են հասցրել Լարակ կղզու երկու արձակման կայանքներին։

Այս աղբյուրի վարկածով՝ իրանական կողմը մտադրված էր այդ կայանքներն օգտագործել ծովային ականներով հրթիռներ Հորմուզի նեղուց արձակելու համար։