Թուրքի լամուկ Նիկոլ հայադավն Ալիևի կամակատարն է, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Պողոսյանն էլ՝ Նիկոլի՞… (տեսանյութեր)

Այսօր լրատվականներում կարդացի Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Պողոսյանի հայտարարությունը՝ «Շաքի մտած ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել»:

Դե ինքնաձիգով զինված մտել էր Հայաստան, որ երևի մի բաժակ սուրճ խմեր, գնար: Մտածում եմ՝ ախր Արթուր Պողոսյանն էլ հո Նիկոլի պես թուրքի լամուկ չէ՞, համենայն դեպս, դժվար թե այդպիսին լինի, ու քանի որ իրենից չունեմ այն տպավորությունը, թե Ալիևի ու Նիկոլի ցեղակիցն է, առաջանում է հաջորդ հարցը՝ բա, ամեն ինչը մի կողմ, չի՞ ամաչում… Քաղաքական կոռուպցիան էլ ինչպե՞ս է լինում…

Ի՞նչ է՝ Արթուր Պողոսյանը փորձելու է համոզել, թե Շաքի մտած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կատարած հանցանքների առթիվ հարուցված քրեական վարույթով անաչառ, օբյեկտիվ քննությո՞ւն է կատարվել: Եթե ինքն էլ, իր հերթին, Նիկոլի կամակատարը չէ, ինչո՞ւ է վերոնշյալ հայտարարությամբ հանդես եկել: Եվ տողերիս հեղինա՞կն է, որ պետք է հիշեցնի՝ հանցագործությունը կոծկելը նույնպես հանցագործություն է:

Քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը նախաքննությունը դեռ նոր-նոր սկսված, իր հրապարակային հայտարարություններով (ահավասիկ դրանցից մեկը՝ https://www.facebook.com/reel/1901408150821689 ) կանխորոշել է այն եզրակացությունը, որը պետք է կայացվի քննության արդյունքում, ըստ էության, առերևույթ ուղղորդել է նախաքննությանը, փաստացի ստանձնել է ադրբեջանցի հանցագործ զինծառայողի փաստաբանի կամ իրավապաշտպանի դերը, այս պարագայում ուրիշ ի՞նչ հետևությոն կատարել բացի նրանից, որ ՔԿ նախագահի պաշտոնը զբաղեցնողն էլ Նիկոլի կամակատարն է, ինչպես Նիկոլն՝ Ադրբեջանի նախագահի:

Ըստ էության, Պողոսյանի հայտարարության մեջ կա ճշմարտության մասնիկ, ընդ որում, անառարկելի, հիմնված երկաթյա տրամաբանության վրա. այո՛, Ավետիսյանների տուն մտած ադրբեջանցի զինծառայող Մուսաևն Անի Ավետիսյանի երեխաներին սպանելու դիտավորություն սկզբնապես չի ունեցել, քանի որ եթե ինքնաձիգով զինված Մուսաևն ունենար տվյալ դիտավորությունը, դա դյուրությամբ կիրականացներ այն ժամանակ, երբ տանը միայն ինքը և երեխաներն էին:

Սակայն, ՔԿ նախագահի պաշտոնը զբաղեցնողի հայտարարության մեջ կա նաև կեղծիք, եթե դրանով նկատի ունի նաև, որ ադրբեջանցի զինծառայողն ընդհանրապես սպանելու դիտավորություն չի ունեցել: Եթե Պողոսյանը որոշակիացներ ժամանակային առումով, թե Մուսաևը ե՞րբ չի ունեցել սպանելու դիտավորություն, և երկրորդ՝ տվյալ ժամանակ ո՞ւմ սպանելու դիտավորություն չի ունեցել, ապա ամեն ինչ իր տեղը կընկներ: Ստացվում է, որ ՔԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնողը խորամանկել է. ասել է մի բան, որը սկզբնական ժամանակահատվածում՝ մինչև Անի Ավետիսյանի իր տուն մտնելը, վերջինիս երեխաների մասով ճիշտ է, սակայն թե՛ Ավետիսյանի, թե՛ իր երեխաների մասով չի համապատասխանում իրականությանն այն բանից հետո, երբ Շաքիի բնակչուհին մտել է տուն: Հավանաբար ասկյարի գազանային բնազդն այդ պահից արթնացել է…

«Մուսաևն ունեցել թե չի ունեցել սպանելու դիտավորություն» հարցի առումով Պողոսյանի պորտն իր տեղն է դրել «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Վահագն Մխոյանն իր հետևյալ գրառմամբ.

«Ես հիշեցնեմ, որ ադրբեջանցին Անի Ավետիսյանին ու նրա երեխաներին սպանելու գումարային 3 փորձ է կատարել։

Առաջինը, երբ Անին մտել է տուն, կրակել է նրա ուղղությամբ, բայց վրիպել։

Երկրորդը, երբ կրակել է երեխաների ուղղությամբ ու Անին ձեռքի մատները կորցնելու գնով շեղել է ավտոմատի փողը։

Երրորդը, երբ նորից կրակել է Անիի ուղղությամբ, բայց վերջինս նորից շեղել է ավտոմատի ուղղությունը ու գնդակը դիպել է ոտքին։

Այդ ամենից հետո մի հատ էլ է փորձել ավտոմատը լիցքավորել (տեսնես խի՞)»։

ՔԿ նախագահի պաշտոնը զբաղեցնողին հրապարակայնորեն փոխանցում եմ վերոնշյալ սոցիալական ցանցի օգտատերերից Արամ Աբաջյանի հետևյալ հարցը. «Հըլը պատկերացրեք, որ այն, ինչ արել ա էդ սահման հատած ադրբեջանցին, հանկարծ ինչ-որ հայ արած լիներ, ինչ կանեին»: Դե թող պատասխանի…

Ահա Մուսաևի մեկ այլ պաշտպանի դերը ստանձնած Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնողի՝ Սուրոյի ելույթը  լսեք. «Տվյալ անձնավորության ձերբակալության ժամանակ նախ նա դիմադրություն ցույց չի տվել, երբ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները նրան ձերբակալելիս են եղել, դա արդեն իսկ ցուցիչ է նրա, որ նա դիվերսանտ չէ»: Սույն մտքի գիգանտն, իհարկե, «մոռացել է», որ Մուսաևն Անի Ավետիսյանի դանակով հարվածներից (իր զավակներին և իրեն պաշտպանելու նպատակով) ծանր վիրավոր, թերևս գրեթե արյունաքամ վիճակում է եղել ու, հետևաբար, չէր կարող դիմադրություն ցույց տալ, իսկ եթե նույնիսկ ի վիճակի լիներ ցույց տալ, Հայաստանի ուժայինների կրակոցներից տեղում կզոհվեր: Ինքս ադրբեջանցի զինծառայողին երբևէ խափանարար (դիվերսանտ) չեմ համարել, բայց չեմ էլ բացառել, որ նա կարող էր Հայաստան մտած լինել անձնական վրիժառության, ահաբեկչության նպատակով:

Դատելով Արթուր Պողոսյանի վերոնշյալ հայտարարությունից, ՔԿ-ն, կասկածից գրեթե դուրս է, Նիկոլ հայադավի հանձնարարությամբ նպատակ ունի մեղմացնել կամ արդեն իսկ մեղմացրել է ադրբեջանցի զինծառայողի կատարած հանցանքը, որպեսզի առաջիկայում դյուրին լինի նրան Ադրբեջանին հանձնելը դարձյալ Նիկոլի հանձնարարությամբ:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.facebook.com/reel/1901408150821689

https://www.facebook.com/reel/1063078449496666

https://www.facebook.com/reel/1864394581407731

https://www.facebook.com/reel/1092859946564116