Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան:

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1980թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում: 1988թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։

1997-ին Հայաստանում ներքաղաքական և տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հրավերով Ռոբերտ Քոչարյանը համաձայնում է ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը։

1998 թվականին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, արտահերթ նախագահական ընտրություններում տանելով հաղթանակ, ստանձնում է ՀՀ նախագահի պաշտոնը և ղեկավարում 10 տարի: