Մաղթում եմ դիմացկունություն․ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին

Այսօր Արցախի Հանրապետության առաջին Նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել՝ շնորհավորելով Հայաստանի նախկին նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և նրան մաղթել «դիմացկունություն՝ փորձությունների առջև»ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել են Կրեմլից։

«Ռուսաստանը չի մոռացել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային կապերի զարգացման գործում։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգևոր ուժ և տոկունություն այն մարտահրավերների առջև, որոնց դուք և ձեր ընտանիքը բախվում եք ներկայումս», – ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։