Սպիտակ տունը չի կարողանում կողմնորոշվել Իրանի վերաբերյալ հետագա քայլերում. Wall Street Journal
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո Սպիտակ տունը չի կարողանում հստակ դիրքորոշում որդեգրել Իրանի հարցում։ Այս մասին գրում է «Wall Street Journal» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ վարչակազմի որոշ ներկայացուցիչներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դրդում են նոր հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ մինչև նրա լիազորությունների ավարտը խաղաղության հասնելու նպատակով:
«Մյուսները կարծում են, որ Թրամփը պետք է համակերպվի կորուստների հետ և դադարեցնի ռազմական գործողությունը»,- նշված է հոդվածում:
Նախօրեին Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը խոստացել է ավարտին հասցնել Իրանի հետ հակամարտությունը ընտրություններում կուսակիցների հաղթանակից հետո: Նրա խոսքով՝ որոշ հանրապետականներ ևս կիսում են այդ մտադրությունը:

