ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի հետ կապված պատժամիջոցների ցանկը՝ ներառելով չինական մեկ ընկերություն։
Ըստ արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի հայտարարության՝ սահմանափակող միջոցները կիրառվել են Հոնկոնգում գրանցված «Կամենգ Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերության նկատմամբ։
Բացի այդ, ցանկում ավելացվել է 1975 թվականին ծնված և ԱՄԷ-ում բնակվող Իրանի քաղաքացի։

