Վազգեն Սարգսյանը` Տիգրանաշենի և խղճուկ հայի կերպարի մասին (տեսանյութ)
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տեսանյութ է հրապարակել սպարապետ Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ, որում նա խոսում է Տիգրանաշենի և խղճուկ հայի կերպարի մասին։
Տեսանյութում Վազգեն Սարգսյանը մասնավերապես պատմում է. «Արարատի շրջանում կար փոքրիկ Քյարքի գյուղ։ 1988-ին, 1989-ին, հատկապես, Սումգայիթի դեպքերից հետո Արարատի շրջանը՝ 150 000 բնակչությամբ չէր քնում, կրակ էր վառում, որ փոքրիկ Քյարքի գյուղից չհարձակվի, ոտնատակ չտա Արարատի շրջանը, հասկանո՞ւմ եք՝ մենք դրանից սկսեցինք։
Մենք «մազապուրծ» զոհի հոգեբանությունից սկսեցինք, և եկավ մի պահ, որ մեզ համարեցին ագրեսոր, բայց մենք ագրեսոր չենք։ Թեև ագրեսորի մականունն ինձ ավելի հոգեհարազատ է, քան մազապուրծը։ Ատում եմ «մազապուրծ» բառը, ես չեմ ուզում մազապուրծ լինել ևս մեկ անգամ, չեմ ուզում, որ ևս մեկ անգամ իմ հարազատներին սրի տան»,-ասում է Վազգեն Սարգսյանը։

