Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառ Հայրապետի հասցեին հնչեցրած այսօրվա խոսքերին։

««Անզգամն իր սրտում ասաց. «Աստված չկա». նրանք ապականվեցին և գարշելի եղան իրենց գործերով. ոչ մեկը չկա, որ բարի գործ անի» Սաղմոս 14:1

Շատ ճիշտ է բնորոշել սաղմոսերգուն եթե մարդն անզգամ է, իր համար Աստված չկա, հետևաբար, բարոյական արգելքներ էլ չկան։ Նման մարդիկ ստի, կեղծիքի, զրպարտության վրա հիմնված արժեհամակարգ ունեն ու դա իրենց համար նորմալ է։ Չնայած, իրենց արժեհամակարգի ներկայությունը չի կարող նսեմացնել ճշմարտությունը։

Այսօրվա հայտարարությունները Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդկանց խոսույթ էր»,- նշել է Տեր Պսակը։