ՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար չենք կարող անտարբեր մնալ. Զախարովա
ՌԴ-ն Հայաստանը շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ հետապնդումների նոր ալիքին։
«Մենք չենք խառնվում ինքնիշխան պետությունների ներքին գործերին, ներառյալ Հայաստանի և նրա իրավապահ մարմինների գործունեությունը։ Հայաստանը շարունակում ենք համարել եղբայրական երկիր՝ մի ժողովրդի հետ, որի հետ մեզ կապում են հատուկ հարաբերություններ, որոնք ձևավորվել են դարեր շարունակ, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ, մանավանդ երբ դրանք այս կամ այն կերպ անցնում են մեր երկրի հետ երկկողմանի հարաբերությունների հետ կապված կարգախոսներով և այլն»,- ասել է Զախարովան:
«Ցավոք, այն բացասական միտումը, որին ուշադրություն էր հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը դեռևս ապրիլի 1-ին, շարունակվում է, այն է՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը հանդես եկող քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ իրական բռնաճնշումների էսկալացիան։ Եվ, սա, ակնհայտորեն, հակասության մեջ է մտնում երկկողմանի կապերի համընթաց զարգացման հայկական հասարակության հարցման հետ, որը հստակորեն դրսևորվեց հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում, և հուշում է հայկական ուժայինների հիշատակված գործողությունների քաղաքականացված բնույթի մասին»,- նշել է նա:

