Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց. կալանքի միջնորդության քննությունը ընթացել էր առանց նրա։