ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի բխում հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհակասեր հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ «մնում է կադրից դուրս» ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու դիրքորոշումը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նաև «բացահայտ մանիպուլյացիա» և «ամեն ինչ գլխիվայր շրջված տրամաբանության օրինակ» են անվանել Հայաստանի՝ ԵՄ և Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու ծրագրերի մասին հայտարարությունները։