Նախատեսո՞ւմ եք «ուրախ ավտոբուսի» ուղևորների համար տուր կազմակերպել Գորիսից Կապան, բայց կուկուրուզ ու խաշած կարտոշկա չմոռանաք տալ. Ղազարյանը՝ Յոլյանին
«2018թ-ին արտահերթ ընտրություններ էին, և այդ ժամանակվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հնարավորություն ուներ Գորիսից Կապան գնալու միջպետական ճանապարհով։ 2020թ․ սահմանադրական հանրաքվե էր, նա իր քարոզարշավը սկսել էր Սյունիքից և Կապանից Գորիս էր գալիս նույն այդ ճանապարհով, 2021թ․ նա նորից վարչապետ էր, բայց կարողանում էր Կապանից Գորիս գալ ռուսական զինվորների և ռուսական դրոշի ուղեկցությամբ, որպեսզի անվտանգ լինի։ Իսկ 2026-ին այդ նույն վարչապետը նույն ճանապարհով առհասարակ երթևեկելու հնարավորություն չուներ, որովհետև ոչ մի դրոշ նրա անվտանգությունը չի կարող ապահովել»,- ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով կուսակից Իրինա Յոլյանին։
Էդգար Ղազարյանը՝ դիմելով Իրինա Յոլյանին հարցեց․ «Նախատեսո՞ւմ եք կազմակերպել 2026թ․ «ուրախ ավտոբուսի» ուղևորների այցելությունը Գորիսից Կապան միջպետական ճանապարհով։ Որպես գորիսեցի և որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ «ուրախ ավտոբուսի» բոլոր ուղևորներին հրավիրեք նույն կազմով Գորիսից գնան Կապան, խնդրում եմ՝ դուք իրենց չուղեկցեք»։
«Ցավով պիտի ասեմ, որ մերօրյա իրողություններում դա հնարավոր չէ, բայց մեծ հույս ունեմ, որ մի օր դա հնարավոր է լինելու»,- պատասխանեց Յոլյանը։

