Իրանը արտադրում է նոր ՀOՊ համակարգեր
Իրանն այժմ արտադրում է նոր ՀՕՊ համակարգեր։ «Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է բանակի ՀՕՊ ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Էլհամին։
Նա նշել է, որ 12-օրյա պատերազմը արժեքավոր փորձ էր, որը կիրառվել է 40-օրյա պատերազմի ընթացքում, որտեղ արդյունավետությունն ավելի տեսանելի էր։
«Մենք խոցել ենք ռազմավարական և արդյունավետ անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև թշնամու կործանիչների զգալի քանակություն», – ասել է նա։
Էլհամին նշել է, որ 40-օրյա պատերազմից կարևոր դասեր են քաղել մարտավարության, համակարգերի արտադրության, տեղակայման և դասավորության վերաբերյալ, ինչը հանգեցրել է փոփոխությունների:
«Մենք այժմ գտնվում ենք այնպիսի դիրքում, որտեղ առաջ ենք շարժվում՝ հիմնվելով իրանական կարողությունների վրա: Մենք ավելացնում ենք համակարգեր և կրկնօրինակում ենք այն համակարգերը, որոնք լավ են աշխատել 40-օրյա պատերազմում։ Մեր փորձի հիման վրա մենք արտադրում ենք նոր համակարգեր և սարքավորումներ, որոնք ամբողջությամբ հիմնված են իրանական 100 տոկոս գիտելիքների և փորձագիտության վրա», – ասել է Էլհամին:

