Իրանն աննախադեպ վնաս է հասցրել ԱՄՆ ԶՈՒ հետախուզական օբյեկտներին. NBC

Թեհրանն աննախադեպ վնաս է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան հետախուզական օբյեկտներին։ Այս մասին հայտնում է «NBC»-ն՝ հղում անելով աղբյուրներին:

«Իրանական հրթիռային հարվածները և անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետախուզական կետերին և դիտարկման սարքավորումներին հասցրել են վնաս, որն իր մասշտաբով գերազանցում է ցանկացած ավերածություն, որին երբևէ բախվել են ԱՄՆ հատուկ ծառայությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ օբյեկտների վերականգնումը Միացյալ Նահանգների վրա միլիարդավոր դոլարներ կնստի: