Կրեմլը հույս ունի, որ Հայաստանում քաղաքական գործընթացները կընթանան օրենքին համապատասխան
Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես այժմ չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում։ Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կիրականացվի օրենքի խիստ համապատասխանությամբ և կպահպանվեն հանրապետության քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները», – լրագրողներին ասել է Պեսկովը։

