Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն

Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեին:

«Բաքվի Սլավոնական համալսարանի գիտական խորհրդի որոշման հիման վրա հայերենի դասավանդումը նախատեսված է հետագա տարիներին»,- նշել է Հուսեյնզադեն:

Ներկայում հայերենը դասավանդվում է Բաքվի պետական համալսարանում, Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում։