Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ. ՔՊ-ն տվել է բավարար ձայներ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը 56 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ։

Հիշեցնենք, որ առաջին անգամ այս պաշտոնում «Ուժեղ Հայաստանը» առաջադրել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը, սակայն վերջինիս չէին ընտրել:

Նշենք, որ այս հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը ընտրության արդյունքում տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, թեկնածուն` պատգամավոր Սոնա Ղազարյանն է: