Թուրքի լամուկ Նիկոլ հայադավը պատրաստվում է հանձնել հայոց Տիգրանաշենը. 2

Եվ անշրջելի ու գոյաբանական սպառնալիքի տակ դնել Հայաստանի և հայերիս ազգային անվտանգությունը

 

Սկիզբը՝ այստեղ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող թուրքի լամուկ Նիկոլ հայադավն օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցում բնավ չի թաքցրել հայոց Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իր և իր ոհմակի մտադրությունը: Նա, News.am-ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ «1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքը հստակ ամրագրված է 29 743 քառ. կմ սահմաններում»:

Ահա Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի՝ ARLIS-ի պաշտոնական կայքում հրապարակված Ալմա-Աթայի հռչակագիրը : 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված հռչակագրում բառ անգամ չկա այն մասին, թե Հայաստանի կամ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից որևէ մեկի տարածքը քանի քառակուսի կմ սահմաններում է ամրագրված:

«Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցող քարտեզներում Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին (նկատի ունի Տիգրանաշենը.-Ա. Հ.), Բաղանիս-Այրումը, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն,- ասել է Նիկոլ հայադավը:- Սա փաստ է, որի հետ մենք առնչվում ենք։ Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր մակերեսի հաշվարկում Արծվաշենը ներառված է որպես մեր էքսկլավ, իսկ մեր տարածքում գտնվող էքսկլավները այդ հաշվարկում ներառված չեն»։

Նույն ճեպազրույցում Նիկոլ հայադավն ասել է նաև, որ անկլավների և էքսկլավների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է լուծվեն: Հայաստանում միայն մեկ ադրբեջանական «էքսկլավ» կա, այն հենց ինքն է՝ Նիկոլ հայադավը, և սա թերևս միակ դեպքն է, որ վերոնշյալ խմբագրումից հետո կարելի է նրա հետ համաձայնել՝ դրա հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն…

Նիկոլն ավելի վաղ էլ՝ դեռ 2023թ. մայիսի 22-ին հրապարակայնորեն հայտարարել էր, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս, իսկ օրերս վերահաստատել է, որ Տիգրանաշենն իր համար Հայաստանի տարածք չէ:

Որպեսզի անտեղյակ ընթերցողին հասկանալի Տիգրանաշենի ռազմավարական ու նույնիսկ աշխարհաքաղաքական նշանակությունն ու կարևորությունը, հարկ է նշել, որ այն Հայաստանի Արարատի մարզում գտնվող գյուղ է, որը տեղակայված է Հայաստանի հյուսիսն ու հարավը միմյանց կապող Մ 2 (M 2) Երևան-Մեղրի- Իրան միջպետական նշանակության մայրուղու վրա։ 384.3 կմ երկարության այս միակ ճանապարհով են իրար հետ կապված մի կողմից Երևանը և Արարատի մարզի մի մասը, իսկ մյուս կողմից դեպի հարավ Արարատի մարզի շարունակությունը, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը՝ ընդհուպ մինչև Մեղրի և Մեղրիով Հայաստան- Իրան միջպետական սահման:

Տիգրանաշենը ցեղասպան Ադրբեջանին հանձնելուց հետո Ալիևը ցանկացած պահի կկարողանա փակել այն՝ կտրելով Արարատի մարզի մի մասը, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը Երևանից և Հայաստանի մնացած ողջ տարածքից, ինչպես նաև Հայաստանին և Իրանին զրկելու միմյանց հետ ցամաքային կապից:

Որևէ կասկած չկա, որ Նիկոլ հայադավի և թուրքալամուկի ոհմակի կողմից Ադրբեջանին այդ հնարավորության ընձեռման դեպքում պաշտոնական Բաքուն իրեն պատեհ պահին անպայման օգտվելու է այդ հնարավորությունից, եթե Հայաստանը չկատարի մինչ օրս չկատարած իր մյուս պահանջները, այդ թվում նաև՝ Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցումը և Հայաստանի Սահմանադրության այն բոլոր փոփոխությունները, որոնք ցանկանում է ինքը: Այդ ժամանակ Նիկոլ հայադավը ժողովրդին կասի՝ ընտրությունը ձերն է, եթե ուզում ենք բացվի Ադրբեջանի կողմից արգելափակված M 2 միջպետական ճանապարհը, պետք է կատարենք նրա պահանջները, կամ կարող ենք չկատարել, բայց այդ դեպքում ճանապարհը կմնա փակ:

Հարկ կա՞ նիկոլազոմբիներին բացատրելու, որ M 2 միջպետական ճանապարհի տևական արգելափակման դեպքում Արարատի մարզի՝ Տիգրանաշենից հարավ հատվածի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի, տվյալ տարածքում ապրող ողջ բնակչության հետ կատարվելու է այն, ինչ կատարվեց Արցախի Հանրապետության և արցախահայության հետ:

Հարկ կա՞ նրանց բացատրելու, որ Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցումը, Հայաստանի Սահմանադրությունն Ալիևի պահանջներով փոխելը մոտ ապագայում նշանակելու են Հայաստանի կործանումը: Այսպիսով Նիկոլ հայադավը մտադիր է Հայաստանը դնել, ինչպես ասում են, «առաջը հուր, հետևը սուր» կամ «հետևը սուր, առաջը ջուր» ծայրահեղ վտանգավոր, ավելի ճիշտ, անելանելի իրավիճակում, և իր հանցակից Ալիևի հետ միասին իրագործել Հայաստանի կործանման ու հայերիս ցեղասպանության իրենց դավադիր ծրագիրը:

Հարկ կա՞ նաև ողջ հայությանը բացատրելու, որ վերոնշյալ ծրագրի իրագործումը կանխելու համար թույլատրելի է ցանկացած ողջամիտ միջոցի կիրառում:

Մարդու ամենակենսական օրգաններն են սիրտը և գլուխը, եթե Երևանը համարենք Հայաստանի սիրտը, ապա Տիգրանաշենը գլուխն է, որը Նիկոլ հայադավը ցանկանում է և մտադիր է վաճառել կամ նվիրել, միով բանիվ՝ արծաթյա սկուտեղի վրա մատուցել Ալիևին և Ադրբեջանին: «Իրավապահ» համակարգի կամ Նիկոլի քաղաքական պոռնիկներին ևս մեկ անգամ զգուշացնում եմ, որ Հայաստանի և հայության նկատմամբ վերոնշյալ հանցանքը չկանխելը չափազանց ծանր հետևանքներ է ունենալու նաև իրենցից յուրաքանչյուրի համար՝ ինչպես վերը նշված պատճառներով Տիգրանաշենի հանձնումից հետո, այնպես էլ, հնարավոր է, դրանից առաջ, եթե հայ ազգը հարկադրված որոշեց կատարել պատժիչ-կանխիչ այն գործողությունները, որոնք պարտավոր են կատարել, բայց չեն կատարում իրենք:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան